
Թևոսիկի եղբոր սպանության գործով անցնող Իսոյի փաստաբանը՝ սույն գործում 1 տոննա հերոինի առնչության մասին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` «Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը` Իսոն, 1 տոննա հերոինի հետ ընդհանրապես կապ չունի:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իսրայել Սարգսյանի փաստաբանը՝ Գայանե Գալոյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ 1 տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ:
«Առաջին անգամ ձեզնից եմ նման բան լսում: Եթե գործի շրջանակներում նման վարկած լիներ, ես կիմանայի: Ձեր նշած վարկածը բացառված է: Նույնիսկ նման ակնարկ չի եղել նախաքննության նթացքում»:
Մանրամասները` այստեղ