Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը որոշում է ընդունել ստեղծելու ռազմական պատմական թանգարան Գյումրիի զորամասի տարածքում, մասնավորապես՝ Մեծ ամրոց անունը կրող հուշարձանի պատմական նշանակության գոտում։
Այս մասին հայտնել է «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը:
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում:
Մենք փորձում ենք փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, որ արտերկիր սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ իմ վատառողջ լինելու մասին լուրերը ճիշտ են: Մեկ ժամից ինձ սպասվում է բարդ վիրահատություն, նույնիսկ մեր սպասվածից էլ բարդ: Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ձեզ շատ եմ սիրում»:
«Ետ տվեք մեր փողերը» պահանջով Մետրոպոլիտենի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել Մետրոպոլիտենի վարչական շենքի առջեւ։
Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 11-ի թիվ 1/109Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե217 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
Փետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել:
Պուտինն այս հայտարարությունն արել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Փետրվարի 7-ին հաղորդվել էր Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:
Խոսքը գնում է «Սամուր» փոխադրամիջոցի մասին, որի օգնությամբ զրահապատ միջոցները կկարողանան արագորեն հաղթահարել խորջրյա արգելքները:
Հայրենիքը պետք է տարբերակել և անպայման տարբերել պետությունից: Մենք մեր կյանքը տալիս էինք հայրենիքին, իսկ պետությունը ստեղծեցինք, որպես հասարակական հարաբերությունների բարձրագույն աստիճան ու արժեք:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին սեփականության իրավունքի գրանցմանը, հողօգտագործմանը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ գործառույթների:
Շտապօգնության բուժքույր Էլլա Կոստանյանը ևս քաղաքում չէր, Արեն Հովհաննիսյանն էլ, կնոջ ասելով, գտնվում է ԼՂՀ-ում: Ազատ Խլղաթյանի և Ալվարդ Եղիկյանի մասին ոստիկանությունը դատարանին ոչինչ չէր հայտնել:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
«Չէ, ես բացառում եմ, որ իրենք հասնեն արդյունքի, որովհետև չունեն այդքան բավարար վստահության քվե ժողովրդի մոտ, հակառակ դեպքում՝ ավելի շատ ներկայացված կլինեին ԱԺ-ում: Իրականությունն այն է, որ իրենք ինչ էլ պահանջեն, մանավանդ, երբ կտրուկ, ֆունդամենտալ փոփոխություններ են պահանջում, դա բացառվում է»,- շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ներկայումս մենք գտնվում ենք այնպիսի փուլում, երբ առաջնահերթը երկրում առկա իրավիճակի կայունացումն է, բռնություններից խուսափելը, կառավարության ու ընդդիմության միջև լուրջ երկխոսություն սկսելը:
«Ստիպում են ձեզ ուտել փտած խնձոր: Դուք դիմադրում եք, բայց ասում են՝ գիտե՞ք, խնձորը ինչքան լավ է առողջության համար և ստիպուն են ձեզ ուտել: Բայց չեն ասում, որ փտած է, այլ ասում են, որ խնձոր է: Հիմա կուտակային կենսաթոշակային համակարգը շատ կարևոր բան է, բայց պետք է դրա բովանդկությունը իմանանք, որ փտած խնձոր չուտենք: Իսկ մեզ հիմա փտած խնձոր են կերցնում»:
Երեկ կարճատև քննարկումներ են ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում (Համայնքների պալատ)՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Այսօր բազմաթիվ վանաձորցիներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն 2012թ. «Մուշ» ռեստորանում փաստաբան Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի և Վերանյան եղբայրների:
Չգիտեմ՝ ինչու, դեռ Հայաստանում ընդունված է, որ մեզ մոտ դիմում են միայն անճար մարդիկ: Ես կուզենայի հերքել դա, ու ասել, որ հակառակը՝ մեզ մոտ գալու համար համապատասխան մակարդակ է անհրաժեշտ, որովհետև այստեղ ամեն մարդ չի գա: Իզուր չէ, որ մեր հաճախորդները հիմնականում ունեն երկու-երեք բարձրագույնի դիպլոմ, կայացած մարդիկ են, ֆիրմաների, բանկերի տնօրեններ, աշխատողներ են:
Ուկրաինան այսօր կարիք ունի երկրի ֆինանսական-տնտեսական իրավիճակը կայունացնող միջոցների:
Ցուցարարները պահանջում են հանդիպում անձամբ Տիգրան Սարգսյանի հետ և հրաժարվում հանդիպել Ա. Մովսիսյանին՝ վերջինիս մեղադրելով ստախոսության մեջ։
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վերաքննիչ դատարանում այսօր ժամը 14:00-ին նախապես նշանակված է եղել Ստեփան Հակոբյանի գործով իր բողոքի քննությունը, այդ պատճառով ինքը Լյուքս Ստեփանյանի գործը քննող դատավորին տեղյակ է պահել, որ չի կարող ներկայանալ դատական նիստին կամ կարող է ուշացումով ներկայանալ:
Դա չպետք է լինի հանդիպում հանուն հանդիպման:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեթ Մուհամմեդ Ալին:
Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթական ինքնավնասումն է կատարել:
Փետրվարի 12-ին, ժ. 05։15-ի սահմաններում փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը. փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։