Բաժիններ՝

Ոստիկանությունը հայտնաբերել է մի շարք հետախուզվողների

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 9-ին, ժամը 13.15-ին, Նորատուս գյուղց բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը 2011 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 3-րդ մասի մեղադրանքով:

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` փետրվարի 9-ին, ժամը 17.50-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արթուր Դ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Հրաչյա Մ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը ս/թ փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս