
«Յունիբանկը» նոր մասնաճյուղ բացեց Ավանում (տեսանյութ)

Այսօր «Յունիբանկը» նոր մասնաճյուղ բացեց Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22, N 51 հասցեում: Նորաբաց մասնաճյուղը ուղղված է ավանդների ընդունմանը, սպառողական և բիզնես վարկավորմանը, բանկային քարտերի տրամադրմանն ու սպասարկմանը, ինչպես նաև UNISTREAM դրամական փոխանցումների իրականացմանը և կոմունալ վճարումների ընդունմանը:
«Բավականին հետաքրքիր տարածք է և բնակչության առումով և տեսնում եք, թե որքան բիզնեսներ կան: Մենք պետք է փորձենք բոլորին դարձնել մեր հաճախորդը»,- Երևանի այդ հատվածում մասնաճյուղի բացումը ներկայացրեց «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանը:
Վարչության նախագահի հավաստմամբ՝ սա առաջին մասնաճյուղն է, որը գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքով, որն էլ թույլ կտա հաճախորդներին սպասարկել ավելի արագ:
Ի դեպ, սա «Յունիբանկի» թվով 46-րդ մասնաճյուղն է, բանկը ներկայացուցչություն ունի նաև Ռուսաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում: