
Հայաստանում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել

Ռուսաստանի ՊՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները անցկացնում են դասակների մարտավարական կրակային զորավարժություններ: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվում են Կամհուդի ու Ալագյազի զորավարժարաններում: Դրանցում ներգրավված է մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթա-հրթիռային ու հատուկ նշանակության ստորաբաժանումների ավելի քան 600 զինծառայող և մոտ 200 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա:
Զորավարժության նպատակը ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն է և զինծառայողների հմտությունների կատարելագործումը՝ կապված կլիմայական յուրաքանչյուր պայմաններում տրված առաջադրանքների իրագործման հետ, ինչպես նաև ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի կիրառումը:
Հատուկ ուշադրություն է հատկացվում բարձր լեռնային պայմաններում զինծառայողների գործողությունների մշակմանը: Ռազմաբազայի հրամանատարի խոսքերով՝ զինծառայողները կստանան ժամանակակից համազորային մարտում գործելու լավ պրակտիկա: Ընդհանուր առմամբ, պլանավորված է իրականացնել ավելի քան 20 մարտավարական վարժանք, այդ թվում նաև գիշերային ժամերին: