
Ալժիրում ռազմափոխադրման ինքնաթիռ է կործանվել. կա 123 զոհ

Al-Ahbar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Ալժիրի արևելքում կործանվել է «Իլյուշին» տիպի ռազմափոխադրման ինքնաթիռ, որը պատկանել է երկրի Պաշտպանության նախարարությանը: Ավիաաղետի հետևանքով զոհվել է 123 մարդ: Փրկվածների մասին տեղեկություններ չկան:
France-Presse լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են, որ կործանված ինքնաթիռը եղել է ամերիկյան արտադրության C-130 Hercules, ինչի հետևանքով զոհվել է 99 մարդ՝ զինծառայողներ ու նրանց ընտանիքները:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման պատճառ են հանդիսացել եղանակային անբարենպաստ պայմանները: Ինքնաթիռի կործանումից հետո դեպքի վայրում են հավաքվել շտապօգնության, հրշեջ ու ոստիկանական մեքենաները: