Բաժիններ՝

Իսլամական հեղափոխությունն Իրանում հաղթել է առանց արտաքին ուժերի օգնության. Ռոուհանի

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակի կապակցությամբ Թեհրանի «Ազատության» հրապարակում հայտարարել է, որ Իսլամական հեղափոխությունը Իրանում հաղթել է առանց արտաքին ուժերի օգնության.

«Չի եղել որևէ գերտերություն, որն Իրանին օգնած լինի հասնել Իսլամական հեղափոխության հաղթանակին: Հեղափոխության տարեդարձն ազգի միասնության տրիումֆն է: Այդ ժամկետը խորհրդանշում է ողջ երկրում մարդկանց հաղթանակի օրը: Դա չի եղել սրի նկատմամբ սրի հաղթանակ, դա եղել է սրի նկատմամբ արյան հաղթանակ»:

Ռոուհանին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր, այաթոլլահ Խոմեյնիի դերը, ով ժողովրդին առաջնորդեց դեպի հեղափոխության հաղթանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728