Գործարանի աշխատակիցներից մեկը նշեց, որ այս պահին հերթափոխի գտնվող աշխատողները նույնպես ցանկացել են միանալ իրենց, սակայն գործարանի ղեկավարությունը դռները փակել է և թույլ չի տվել միանալ իրենց, պատճառաբանելով աշխատանքային պրոցեսները և գործարանի պայթյունավտանգությունը։
Փետրվարի 12-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ քաղաքացուն շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն բերի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում և ինչ նախագծով պետք է ներկայանանք, բայց այսօր դրանք միանգամից չէին կարող քննարկվել, ուստի որոշակի վերաբերմունք արտահայտեցինք այդ նախագծերի նկատմամբ»
26 տարի առաջ այս օրը` 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութ ավանում Արցախի հերոսական ժողովուրդն ընդվզեց Ադրբեջանի խորհրդային գաղութատիրության դեմ ու բարձրացրեց Հայրենիքին վերամիավորվելու հարցը:
Այս մասին հայտարարել է Կապի ու տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան որոշումն ընդունվել է Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի Խորհրդի նիստում:
Նախկին «Ավտոդողեր» գործարանի աշխատակիցները այս պահին հավաքվել են Սեբաստիա 37 հասցեում գտնվող «Գլենդել Հիլզ» ընկերության առջև, որի սեփականատերը նաև «Նայթս բրիջ» ընկերության սեփականատերն է, իսկ վերջինս՝ «Ավտոդողերի» իրավահաջորդը։
Կարասինը չի բացառել, որ Աբաշիձեի հետ իր հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի սկզբին:
Համածառայակիցներ Սուրեն Ավալյանին և Թոռնիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել՝ մարտական հենակետում մոլեխաղեր կազմակերպելու, մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Խմբավորման կարծիքով՝ երկրաշարժը հնարավորություն կտա վրեժխնդիր լինել այն մուսուլմանների համար, որոնք Կովկասում զոհվել են ռուսների դեմ պայքարելիս:
«Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց:
Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 2-րդ ոլորանում, բախվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Մեխակ Ավետիսյանի վարած Mercedes 500 մակնիշի 61 DO 006 համարանիշի և Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արայիկ Դավթյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 2057 Լ համարանիշի ավտոմեքենաները:
Փետրվարի 12-ին, ժամը 12.12-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Վանաձորի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Դսեղ գյուղի բնակչուհի՝ Օ. Մ.-ը (ծնվ.1992թ.):
Բանակցային նախորդ փուլն անցկացվել է հունվարի 22-ին և տևել է ավելի քան երեք ժամ:
Փետրվարի 11-ի երեկոյան NewsBook-ի լրագրողն ահազանգ է ստացել այն մասին, որ Բաղրամյան 26-ի դիմաց մի խումբ ոստիկաններ կան, ինչից հետո փորձել է պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Իրավապահ մարմիններում իրականացված փոփոխություններն առնչվել են նաև ավելի քան 6000 ոստիկանի:
Հանդիպումը նախ անցկացվել է «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Աշխատանքը լավ կազմակերպելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար նախարարի խրախուսմանը ներկայացվեցին նաև Վանաձորի երկու հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներն ու մի շարք հրշեջ-փրկարարներ։
Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նիստը` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով։
Պլանավորված է այցի շրջանակներում քննարկել երկու երկրների միջև ռազմական ու ռազմա-տեխնիկական կապերի հեռանկարները:
Ավելի քան վեց ամիս է, ինչ քաղաքապետարանի աշխատակիցներից և Տարոն Մարգարյանին հարող անձանցից կազմված «անաչառ» հանձնաժողովը քննարկում է տրանսպորտի սակագնի վերանայման հարցը։ Սակայն դեռեւս չեն համարձակվում բարձրացնել սակագինը։
Ատլանտայի, Դալլասի ու Հարավային Կարոլինայի օդանավակայաններում երեկ չեղյալ է հայտարարվել մոտ 900 չվերթ:
Ժամը 00:35-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 6845 14 GM տրանզիտ համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Դավթյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 686 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին իշխանամետ մի շարք ԶԼՄ-ների հայտնել է խորհրդարանի՝ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ռաբիյատ Ասլանովը:
Սերժ Սարգսյանի եղբոր Լևոն Սարգսյանի 5 միլիոն դրամի խնդրանքը Գյումրիի քաղաքապետարանից երեկ, ինչպես և սպասվում էր, բավարարվել Է։ Անակնկալն այն է միայն, որ որոշումն անցել է գրեթե միաձայն, ընդ որում քննարկումը տևել է շատ կարճ։ «ՀԺ» հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանը 5 միլիոն դրամ էր խնդրել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համար։
Հետխորհրդային տիրույթում մամուլի ազատության համար առավել վնասակար վարչակարգերը նրանք են, որոնք քիչ են ենթարկվում միջազգային հանրության ճնշմանը՝ կապված իրենց նավթային ու գազային պաշարների հետ:
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը:
Այս մասին վկայել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ-ը: