
Ռուսաստանը նմանվել է անկյուն քշված արջի. Մամուկա Արեշիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն կարծում է, որ Ռուսաստանի համար շահավետ չէ միջազգային արենայում մշտապես զավթիչի կարգավիճակով հանդես գալը, ինչի համար էլ նա նմանվել է անկյուն քշված արջի:
Արեշիձեի կարծիքով՝ վրացի մարզիկները պետք է մասնակցեին Սոչիի օլիմպիական խաղերին, իսկ Վրաստանի վարչապետի այցերն Արևմուտք ճիշտ մթնոլորտ են ձևավորել միջազգային տեսանկյունից: Արեշիձեն հավելել է, որ Վրաստանը պետք է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսի միջազգային հանրության օգնությամբ.
«Ռուսաստանին մեծապես դուր չի գալիս միջազգային արենայում օկուպանտի կարգավիճակով հանդես գալը: Ելնելով դրանից՝ Ռուսաստանն անկյուն քշված արջ է: Ես չեմ կարծում, թե արդյունավետ է Ռուսաստանին անկյուն քշելը, որովհետև դա արդյունք չի տալիս: Դե ո՛չ եվրոպացիները, ո՛չ էլ ամերիկացիները չեն կարող առաջ տանել իրենցը:
Սիրիական հակամարտությունը դրա վառ օրինակն է: Դրա համար էլ մենք պետք է ստեղծենք միջազգային հանրության օգնությամբ Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափ: Պետք է նվազեցվի սպառնալիքը, որն ապագայում ակնկալվում է Վրաստանում»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանն էլ Արեշիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանը Վրաստանի վրա ճնշում կգործադրի այլ մեթոդներով, որոնք կտարբերվեն Ուկրաինայի վրա նրա գործադրած մեթոդներից: