Բաժիններ՝

ՀՀ բնապահպանության նախարարության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության 03-07.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  250.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է  178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման  աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական  կեղտաջրերով  Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման  ուսումնասիրության արդյունքում  հաշվարկել են  178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական  ցանց և 7.8 կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է  15.0կգ «սիգ»  տեսակի տիրազուրկ  ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Նարեկ» ծերանոց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման  կողմից  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ   Շիրակի  ստորաբաժանման  աշխատակիցները  երկու տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 50.0 հազարական դրամի վարչական տուգանքների  որոշումներ:

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել  950.0 հազար դրամ գումար:

Բնապահպանության նախարարություն    

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս