Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 12-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:
2013 թ. լավագույն հետաքննիչի կոչմանն է արժանացել ոստիկանության կապիտան Մելինե Եղշատյանը:
Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի կիսկառույց տանն է ապրում Կիրակոսյանների ընտանիքը։ 4 պատի մեջ, բառի բուն իմաստով՝ 10 քառակուսի մետր տարածքում անգամ պատուհան չկա։ Քնում, ուտում են՝ որտեղ պատահի։ Տարածքը զուրկ է սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից։
Սկսվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի շրջանակներում բնապահպանության նախարարը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև հանդիպումներ կունենա բնապահպանության ոլորտի պատասխանատուների՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ տիկին Մասումե Էբթեքարի, Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության պատգամավորների հետ:
Իրանը պատրաստ է հետ մղել օդային յուրաքանչյուր հարձակում:
Փետրվարի 7-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ավանեսովի փողոցում գտնվող խանութից երկու անձինք գողություն են կատարել, որից մեկը դիմել է փախուստի, իսկ երկրորդին բռնել են:
Yukos CIS Investments-ը իրենից հետաքրքրություն չէր ներկայացնում, սակայն այն կարող էր բանալի հանդիսանալ «ՅՈՒԿՈՍ»-ի արտասահմանյան սեփականության համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Փետրվարի 10-ից մեկնարկել է Առաջավորաց պահքը: Ինչպես ավանդում է պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո սբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրամանով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին և ողջ ժողովրդին, նախքան մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում, և այդ օրերից հինգի ընթացքում պատվիրում է պահքով ապաշխարել:
«Ժողովրդին էս ի՞նչ եք անում. ոչ կարգ կա, ոչ կանոն կա, ոչ մեկ ճիշտ բան չի ասում։ Սա օրե՞նք է, թե՞ խուլիգանություն, ուրիշ ոչ մի բան»,-«Ա1+»-ին ասել է երկար ժամանակ հերթ կանգնած քաղաքացիներից մեկը։
Խոսակցություններ են պտտվում, որ Արամ Խաչատրյան համերգասրահն այս տարի երկար ժամանակով չի գործելու` վերանորոգման պատճառով:
Ադրբեջանն Իրաքին առաջարկել է միանալ Հարավային գազային միջանցքի նախագծին, որպեսզի Բաղդադը կարողանա իր բնական գազն արտահանել դեպի Եվրոպա:
Այսօր՝ փետրվարի 10-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Սյունիքի մարզում, սակայն այն չի կարող խուճախ առաջացնել հանրության շրջանում:
Մուամեր Աքքաշը երեք տարի շարունակ հետաքննում էր Դինքի սպանության գործը:
Այսօր՝ փետրվարի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 412 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ թանկացել է 0.13%-ով։
Արամ Հարությունյանը կմասնակցի «Բնապահպանական միջազգային 13-րդ ցուցահանդեսի» բացմանը, որտեղ հանդես կգա ողջույնի խոսքով:
IT ընկերությունները գնալով դառնում են ավելի կարևոր խաղացողներ միջազգային շուկայում՝ փոխելով ամենատարբեր արդյունաբերական ուղղությունները:
Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ներկա դրությամբ չկա Թբիլիսիի կողմից պաշտոնական արձագանքման կարիք:
Հայաստանում վստահության աստիճանը լրատվամիջոցների նկատմամբ բավականին ցածր է: Հիմնական պատճառը, ըստ հարցվածների, քաղաքական ազդեցություններն են ԶԼՄ-ների վրա:
Վրացական ընդդիմությունը՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, դրանում տեսել են քաղաքական ենթատեքստ:
Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քաղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Այս մասին այսօր Ժնևում հայտարարել է սիրիական Ազգային դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Լուայ Սաֆին:
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3910B148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Մենք անում ենք ամեն հնարավոր բան՝ այդ հակամարտության կարգավորման համար:
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ուկրաինայի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների փնտրտուքի շուրջ երկխոսության գործընթացին:
Կրակոցներ գիշերային ակումբի մոտ:
Գագիկ Ստամբոլցյանն ասաց, որ ճարպի պատվաստման միջոցով կատարվող վիրահատությունների գները գրեթե չեն տարբերվում սովորական պլաստիկ վիրահատությունների գներից:
Դժվար է ասել նաև, թե արդյոք կառավարությունը հրաժարական կտա՞ այն դեպքում, երբ քաղաքական ուժերին միանա նաև հասարակությունը, սատարի նրանց պահանջը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ հասարակության օժանդակության պարագայում անգամ արդյունքի, ցավոք, չենք հասել:
Կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Թուրքիան պատմական նախաձեռնություն է իրականացնում իր արևելյան սահմաններին: