
Յանուկովիչը պատրաստ է Կլիչկոյի հետ բանավեճին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է համազգային հեռուստաալիքներից մեկի եթերում «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հետ բանավիճելուն: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ նման բանավեճեր անցկացնելու պրակտիկան գոյություն ունի քաղաքակիրթ բոլոր երկրներում. «Այդ բանավեճը լայն հասարակության և ոչ թե միայն «Մայդանում» հավաքված լսարանի համար առավելագույնս մատչելի դարձնելու համար առաջարկվում է այն անցկացնել համազգային հեռուստաալիքներից մեկով»:
Հունվարի 25-ին Յանուկովիչը Կլիչկոյին առաջարկել է անցկացնել հրապարակավ բանավեճ: Փետրվարի 9-ին Կլիչկոն Յանուկովիչին «Մայդանում» հրավիրել է բանավեճի: