
Ֆրանսուա Օլանդը ժամանել է ԱՄՆ

BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով ժամանել է ԱՄՆ: Օլանդի ամերիկյան այցի օրակարգում են գտնվում Իրանի միջուկայն ծրագրի հարցը, երկկողմ առևտուրը և գլոբալ տաքացումը: Այցի հիմնական նպատակը տնտեսական հարաբերությունների զարգացումն է:
Նշվում է, որ սա վերջին գրեթե 20 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Վաշինգտոն: Ներկայիս այցը տեղի է ունենում երկրների միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին, որոնք վատթարացել էին 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց հետո: