Բաժիններ՝

Սպանության փորձի մեջ մեղադրվողը հերթական ինքնավնասումն է կատարել

Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթական ինքնավնասումն է կատարել:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց մեղադրյալի պաշտպան Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ինքնավնասումը կատարել է որովայնի շրջանում, և նրան բուժօգնություն ցուցաբերվել է կալանավայրում:

Այսօր՝ Թ.Վարդանյանի գործով դատական նիստի ժամանակ, որն ընթանում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նստավայրը՝ Մասիս, Թ.Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնություն է հրավիրվել՝ նրան «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու և վիրահատելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728