Բաժիններ՝

Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի եռակողմ բանակցությունները Ժնևում անցկացվելու են փետրվարի 13-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջսիրիկան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի եռակողմ բանակցությունները Ժնևում անցկացվելու են փետրվարի 13-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ բանակցություններին մասնակցելու են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը և Սիրիայի հարցում ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եռակողմ այդ բանակցությունները պետք է անցկացվեին փետրվարի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728