Բաժիններ՝

Կարեն Վարդանյան. «Կուտակային կեսաթոշակային համակարգը նման է փտած խնձորի» (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ Հայաստանում տիրում է «ահավոր անվստահության մթնոլորտ»: Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ մարդիկ դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: «Կա ահավոր անվստահության մթնոլորտ և այս մթնոլորտում խոսել, որ՝ քառասուն տարի հետո ամեն ինչ լավ կլինի, մի քիչ օդում խոսակցություն է: Մանավանդ՝ հաշվի առնելով մեր մենթալիտետը»: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանի ապագան, թե ինչ կլինի 40 տարի հետո՝ դեռ հարց է: Իսկ Մաքսային միությանն անդամակցելն էլ, Վիգեն Հակոբյանի հավաստմամբ՝ առաջացնում է տարադրամի պահպանման խնդիր:

Ըստ նրա, դեռևս հայտնի չէ՝ եթե դրամը վերափոխվի ռուբլու, ապա ինչ կուրսով են այն հաշվելու, քանի որ այս դեպքում դրամը կարող է արժեզրկվել: «Համակարգը միգուցե նորմալ համակարգ է, սակայն հասարակությունը չի վստահում այսօրվա գործընկերոջը, այս դեպքում ինչ ասել է թե՝ վստահել քառասուն տարի հետո եկողին»,- ասաց նա:

Իսկ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգը նմանեցրեց փտած խնձորի՝ ասելով. «Ստիպում են ձեզ ուտել փտած խնձոր: Դուք դիմադրում եք, բայց ասում են՝ գիտե՞ք, խնձորը ինչքան լավ է առողջության համար և ստիպուն են ձեզ ուտել: Բայց չեն ասում, որ փտած է, այլ ասում են, որ խնձոր է: Հիմա կուտակային կենսաթոշակային համակարգը շատ կարևոր բան է, բայց պետք է դրա բովանդկությունը իմանանք, որ փտած խնձոր չուտենք: Իսկ մեզ հիմա փտած խնձոր են կերցնում»:

Նա նաև նշեց, որ այս համակարգում ազատություն պետք է լինի և անձը պետք է կարողանա տնօրինել իր ներդրած գումարը: Այսինքն՝ անձը պետք է կարողանա ցանկացած պահի հետ վերցնել իր գումարը՝ որոշակի սահմանաված տուգանքի դիմաց: Այս դեպքում, ըստ նրա՝, անխոս, համակարգը վստահություն կներշնչի:

Կարդացեք նաև

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին, ապա բանախոսների խոսքով՝ եթե դրան լուծում չտան՝ հետամուտ լինելով ժողովրդի պահանջներին, ապա հարցը պետք է քաղաքականացվի, իսկ քաղաքականացնել ասելով՝ նկատի ունեն հեղափոխություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս