Նարեկ Մակարյանին շուտով կվիրահատեն (տեսանյութ)

Համացանցում այսօր լուրեր էին տարածվել «The Voice» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանի վատառողջ լինելու և հիվանդանոց տեղափոխվելու մասին: Երգիչը այս առիթով, իր ֆեյսբուքյան էջում՝ հաստատելով այդ խոսակցությունները, հետևյալ գրառումն է կատարել.

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ իմ վատառողջ լինելու մասին լուրերը ճիշտ են: Մեկ ժամից ինձ սպասվում է բարդ վիրահատություն, նույնիսկ մեր սպասվածից էլ բարդ: Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ձեզ շատ եմ սիրում»:

Ներկայացնում ենք Նարեկի «Երազանքի գրկում» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երաժշտության համահեղինակը Դերհովան, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728