Մետրոպոլիտենի աշխատակիցներ. «Ետ տվեք մեր փողերը» (տեսանյութ). «Ազատություն»

«Ետ տվեք մեր փողերը» պահանջով Մետրոպոլիտենի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել Մետրոպոլիտենի վարչական շենքի առջեւ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ցույցի դուրս եկած մեքենավարներն ու փականագործները աշխատավարձ ստանալիս պարզել են, որ դրանցից պահումներ են կատարվել 10-14 հազար դրամի չափով։

Ցուցարարները` հիմնականում մեքենավարներ ու փականագործներ, ստացել են հունվար ամսվա աշխատավարձը, և պարզվել է, որ այն նվազել է 10-14 հազար դրամով: Նրանք պնդում են, որ մետրոպոլիտենի ղեկավարությունն այդ պահումներն արել է գաղտնի, առանց հաշվի առնելու Սահմանադրական դատարանի որոշումը:

Անակնկալի եկած մարդիկ այսօր պահանջում են վերադարձնել այդ գումարները. կազմակերպել են ստորագրահավաք ու իրենց պահանջը գրավոր ներկայացրել մետրոպոլիտենի տնօրինությանը:

«Պահանջում ենք, առաջինը, որ մեր գումարները հետ վերադարձնեն: Երկրորդը` չենք ուզում, որ այդ կենսաթոշակային ֆոնդը գործի», – «Ազատություն» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս