
Մարգվելաշվիլիի ու Պուտինի հանդիպումը ոչինչ էլ չի տա. Մամուկա Արեշիձե

News.ge-ին տված հարցազրույցի ժամանակ Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ շուտով կարող է տեղի ունենալ Վրաստանի ու Ռուսաստանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Արեշիձեն նկատել է, որ այդ հանդիպումը հնարավոր է միայն Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Անաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից հետո. «Դա չպետք է լինի հանդիպում հանուն հանդիպման:
Հարցը կայանում է հետևյալում. ի՞նչ կտա մեզ այդ հանդիպումը: Ես կարծում եմ, որ տվյալ իրավիճակում դա ոչինչ չի տա մեզ: «Աբաշիձե-Կարասին» ձևաչափը պետք է պարզի, թե ինչ հարցեր կարող են քննարկել նախագահները:
Իսկապես չարժե հանդիպել հանուն հանդիպման: Եթե լինի ինչ-ինչ առաջարկների փաթեթ, որը մեզ կառաջարկի մյուս կողմը, ապա այստեղ կարող է լինել նաև իմաստ»:
Հիշեցնենք, որ Աբաշիձեն ու Կարասինը մարտի սկզբին քննարկելու են Մարգվելաշվիլիի ու Պուտինի հանդիպման նախապատրաստման հարցը: