Ուկրաինան ցայժմ ԵՄ-ից կոնկրետ առաջարկ չի ստացել ֆինանսական օգնության մասին. Կոժարա
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ Ուկրաինան ցայժմ ԵՄ-ից կոնկրետ առաջարկ չի ստացել ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ:
Կոժարայի խոսքերով՝ Կիևը ցանկանում է տվյալ հարցում ԵՄ-ից լսել կոնկրետ բան. «Ինչ վերաբերում է ֆինանսական օգնությանը, ապա ցայժմ ֆինանսական օգնության առանձին փաթեթ չի ձևակերպվել ո՛չ ԵՄ-ի, ո՛չ էլ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից:
Ուկրաինան այսօր կարիք ունի երկրի ֆինանսական-տնտեսական իրավիճակը կայունացնող միջոցների: Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ և ակնկալում ենք, որ կներկայացվեն կոնկրետ առաջարկներ»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մոտ 10 օր առաջ հայտարարել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինային ֆինանսական օգնության խոշոր պլանի վրա: