Տիգրան Սարգսյան. Որքան անցնում են տարիները, այնքան ավելի լավ ենք տեսնում Հրանտ Մաթևոսյանի մեծությունը (լուսանկարներ)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:

«Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի, ով ծանոթ չէ այն հարուստ ժառանգությանը, որը մեզ թողել է Հրանտ Մաթևոսյանը: Դաստիարակել հայրենասեր քաղաքացի՝ նշանակում է նրան հասանելի դարձնել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները: Մի բան է, երբ  շփվում էինք նրա հետ, լսում` նրա հայրական խորհուրդները, իմաստուն խոսքերը, մեկ այլ բան, երբ փորձում ենք  ժամանակի քննությունը բռնած մարդու դերը տեսնել հայ ժողովրդի գրականության պատմության մեջ: Որքան անցնում են տարիները, այնքան ավելի լավ ենք տեսնում Հրանտ Մաթևոսյանի մեծությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել Մաթևոսյանի 80-ամյակը, որը կլրանա հաջորդ տարի: Շարունակվում են աշխատանքները նաև մեծանուն գրողի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ, որտեղ էլ կպահպանվի Մաթևոսյանի հարուստ ժառանգությունը:

Hrant Matevosyan3

Hrant Matevosyan6

Hrant Matevosyan7

Hrant Matevosyan9

Hrant Matevosyan10

Hrant Matevosyan11

Hrant Matevosyan5

Hrant Matevosyan8

Hrant Matevosyan4

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728