Ընդամենը $7500 չունենալու պատճառով արմավիրցիները չեն կարողանում փոխպատվաստել հիվանդ որդուն մոր երիկամը․ ահազանգ… (տեսանյութ)
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում: Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար, որն արժե 3.000.000 ՀՀ դրամ (մոտ $7.500) :
Ճարահատյալ վիճակում հայտնված արմավիրցիներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը: Սարգսյանների հեռախոսահամարն է՝ +374 98 65-35-37:
Ռուսլան Սարգսյանի անունով «Արարատբանկում» բացված են հաշվեհամարներ: Արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալները առկա են տեսանյութի վերջում:
ՀՀ դրամ – 1510023158030100
ԱՄՆ դոլլար – 1510023158030101
Եվրո – 1510023158030149
ՌԴ ռուբլի – 1510023158030158