
Տիմոշենկոն Յանուկովիչին հրավիրել է հանրային քննարկման

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազտազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն նախագահ Վիկտոր Յանուկովիչին առաջարկել է հանրային քննարկում երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ:
Այս մասին հայտնել է «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը. «Ես դիմում եմ Վիկտոր Յանուկովիչին. եթե նա ցանկանում է հանրային բանավեճ, ապա ես պատրաստ եմ Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու մարտավարական ու ռազմավարական քայլերի վերաբերյալ լիարժեք քննարկման»:
Տիմոշենկոն ընդգծել է, որ իր համար կարևոր չէ, թե որտեղ և ինչ ձևաչափով կանցկացվեն նման քննարկումները, ինչպես նաև ընտրությունների հետ դրանց կապված-չկապված լինելը: Սրանից առաջ Յանուկովիչը հեռուստաբանավեճի է հրավիրել «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի: