Բաժիններ՝

Թուրքիայում արտադրել են տանկերի արագ գետանցմանը նպաստող փոխադրամիջոց (տեսանյութ)

Թուրքական Deniz Haber կայքի փոխանցմամբ՝ թուրք ինժեները թուրքական բանակի համար նախագծել են լողացող փոխադրամիջոց, որը նախատեսված է օգնել զրահատանկային զորքերին գետանցման ժամանակ:

Խոսքը գնում է «Սամուր» փոխադրամիջոցի մասին, որի օգնությամբ զրահապատ միջոցները կկարողանան արագորեն հաղթահարել խորջրյա արգելքները: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերն առաջին «Սամուրը» ստացել են 2011 թվականին: «Կամրջային» այդ փոխադրամիջոցը կարող է օգտագործվել թե՛ ջրում, թե՛ ցամաքում:

Իր ընթացքով նա ջրում հիշեցնում է լաստանավի, իսկ ցամաքում՝ տանկի: «Սամուրի» երկարությունը կազմում է մոտ 13 մետր, իսկ քաշը՝ 36 տոննա: Նրանով զինված թուրքական բանակի համար այլևս խոչընդոտ չեն հանդիսանա գետերը, և թուրքական բանակը մեծ ժամանակ չի վատնի դրանց գետանցման վրա: Նշվում է, որ աշխարհում գոյություն չունի նմանատիպ բան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս