Ինչու է Լյուքս Ստեփայանի գործով նիստն ուշացումով կայանալու

News.am-ն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստիպված է եղել փոխել ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 12-ին նշանակված դատական հերթական նիստը հետաձգելու որոշումը, երբ զինծառայողի հարազատները սպառնացել են փակել Սևանի ճանապարհը։

Ըստ կայքի, երբ առավոտյան Լյուքս Ստեփանյանի հարազատներն արդեն Իջևանի ճանապարհին էին, դատարանից զանգել են նրանց փաստաբան Արմեն Սարգսյանին և ասել, որ ժամը 12-ին նշանակված դատական նիստը չի կայանալու, քանի որ պաշտպանական կողմի փաստաբան Երեմ Սարգսյանը չի ներկայանալու: Իսկ ավելի ուշ դատարանից նրանց զանգահարել են ու տեղեկացրել, որ դատական նիստը նախատեսվածից մի փոքր ուշ, բայց կկայանա, և պատասխանող կողմի փաստաբանը կներկայանա նիստին։

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վերաքննիչ դատարանում այսօր ժամը 14:00-ին  նախապես նշանակված է եղել Ստեփան Հակոբյանի գործով իր բողոքի քննությունը, այդ պատճառով ինքը Լյուքս Ստեփանյանի գործը քննող դատավորին տեղյակ է պահել, որ չի կարող ներկայանալ դատական նիստին կամ կարող է ուշացումով ներկայանալ:

Ըստ նրա՝ քանի որ 14:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, ինքն այժմ ուղևորվում է Տավուշի մարզի դատարան, որտեղ քննվում է Լյուքս Ստեփանյանի մահվան փաստի առիթով հարուցված քրեական գործը:

Կարդացեք նաև

Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ որևէ մեկն իրեն չի կարող սպառնալիքով դատական նիստին ներկայացնել, ինքը կատարում է իր աշխատանքը և հնարավորության սահմաններում ներկայանում է դատական նիստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս