
Էներգակիրները սպառել են իրենց՝ որպես տնտեսության աճի աղբյուր. Վլադիմիր Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ էներգակիրները սպառել են իրենց որպես տնտեսության աճի աղբյուր:
Պուտինն այս հայտարարությունն արել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ: Նա տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ոլյուկաևից պահանջել է զեկույց ներկայացնել երկրի տնտեսական զարգացման ռեզերվների ու հեռանկարների մասին.
«Մենք քանիցս հայտարարել ենք, որ նկատի ունենալով մեր և համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակը՝ կարծում ենք, որ աճի նախկին աբյուրները եթե ամբողջովին չեն սպառել իրենց, ապա մեղմ ասած գործում են ոչ նախկին արդյունավետությամբ:
Մենք շարունակ ակնկալել ենք աճ և աճ, էներգակիրների գնի բարձրացում ու բարձրացում, դրանք մեզ մոտ լավ մակարդակի վրա են, սակայն այնպիսի աճ, ինչպիսին եղել է նախկինում, ադպես էլ չկա, և այդ աղբյուրը սպառել է իրեն»: