«Հայրենիքը պետություն չէ, բայց պետությունը պետք է, որ ժողովուրդս Ազգ դառնա». Սամվել Շահինյան
«Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ գրել է. «Հայրենիքը պետք է տարբերակել և անպայման տարբերել պետությունից: Մենք մեր կյանքը տալիս էինք հայրենիքին, իսկ պետությունը ստեղծեցինք, որպես հասարակական հարաբերությունների բարձրագույն աստիճան ու արժեք: Եթե դեռ պետությունը անկատար է, իսկ իշխանություններն ու չինովնիկները հոմո-սովետիկուս, կամ «բարև ձեզ», դա դեռ չի նշանակում, որ պետությունը ժողովրդինը չէ՝ ուղղակի ժողովուրդը ընդհանրական արժեհամակարգին դեռ նոր-նոր է տիրապետում: Հայրենիքը պետություն չէ, բայց պետությունը պետք է, որ ժողովուրդս Ազգ դառնա»: