Բաժիններ՝

Լոս-Անջելեսում արձանագրված ֆինանսական խարդավանքի հեղինակը հայ է. hetq.am

hetq.am-ի փոխանցմամբ՝ Լոս-Անջելեսի LA Payroll ընկերության հայազգի սեփականատեր Թեւոս Գրիգորյանը, մեղմ ասած` տհաճ անակնկալ է մատուցել Հարավային Կալիֆոռնիայով սփռված իր բազմաթիվ պատվիրատուներին:

Այս ընկերությունը մեծ ու փոքր բիզնեսներից եկամտահարկեր է գանձում եւ դրանք փոխանցում IRS-ին: Վերջինս ԱՄՆ-ի գանձապետական վարչության  բյուրոյի գործակալություն է, որ զբաղվում է տարեկան ներքին եկամուտների  եւ հարկերի հավաքագրման խնդիրներով: Տարեկան հարկերի հաշվառումն ու վճարումը շատ կազմակերպությունների համար իսկական գլխացավանք է, քանի որ մասնագիտական որոշակի գիտելիքներ ու հմտություններ է պահանջում:

Շատերն այդ գլխացավանքից ազատվելու համար այս գործը պատվիրում են LA Payroll-ի նման մասնավոր ընկերությունների: Եվ հայտնի չէ ինչպես, այս ընկերության հայազգի սեփականատերի գլխում իր հաճախորդների հարկային գումարներով արագ հարստանալու ֆանտաստիկ գաղափարն է ծնվել: Հարկային գումարները IRS-ին փոխանցելու  փոխարեն նա իր գրպանն է դրել դրանք եւ մեկնել անհայտ ուղղությամբ: 56-ամյա արկածախնդիրը, իր աշխատողների վկայությամբ, անձամբ է զբաղվել հարկերի հաշվառման խնդիրներով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս