Բաժիններ՝

Հայտնի է դարձել Ռուսաստան-Հայաստան հանդիպման ժամը. armsport.am

Մարտի 5-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ: Խաղը կայանալու է Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում: Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, արդեն հայտնի է դարձել, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առաջիկա մրցավեճը հինգերորդը կլինի Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև: Մինչ այդ երեք խաղերում հաղթել են ռուսները, իսկ մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս