Իրանը ՀՕՊ-ի նոր համակարգի արտադրությունը կսկսի մինչև 2015 թվականի գարուն
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ավարտվել է Bavar-373 հեռահար գործունեության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի տեխնիկական նախագիծը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի Խաթամուլ-Անբիա ՀՕՊ-ի շտաբի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմայիլին:
Նա հույս է հայտնել, որ Bavar-373-ը կկատարելագործվի ու շահագործման կհանձնվի մինչև երկրի հինգերորդ հնգամյա պլանի ավարտ (մինչև 2015 թվականի մարտ): Այդ պլանով նախատեսվում է մեծացնել երկրի ՀՕՊ-ի համակարգերի քանակն ու որակը: Իսմայիլին կարծում է, որ Bavar-373-ի խնդիրները հարթված են, և որ ներկայումս դրա արտադրման աշխատանքները գտնվում են վերջին փուլում:
Իսմայիլին ընդգծել է, որ կարծում է՝ Bavar-373-ն ավելի ուժեղ է, քան ռուսական C-300 զենիթա-հրիթռային համակարգերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվել էր, որ Իրանը պնդում է, որ Ռուսաստանն իրագործի C-300-ների վերաբերյալ պայմանագիրը: