Ջեյմս Ուորլիքը մեկնել է Թուրքիա. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Թուրքիա: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Այսօր մեկնում եմ Անկարա: Անհամբերությամբ եմ սպասում լսել Թուրքիայի դիրքորոշումը»:

Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի սկզբին վերստին այցելել էին Երևան ու Բաքու, ինչից հետո հայտարարություն էին տարածել, որում ընդգծել էին, որ մտադիր են շարունակել հակամարտության կարգավորման աշխատանքը և այդ նպատակով կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումներ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները` նկատի ունենալուց դրանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728