Արամ Սարգսյան. Սերժ Սարգսյանը, այո՛, բոլշևիկ է, որովհետև չի ուզում, որ իր թերությունների մասին խոսեն, ուզում է իրեն գովեն, ծափ տան

Երկրապահ կամավորական միության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնելիս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց. «Ապրե՛ս, որ դու կաս, վերջին բոլշևիկ»:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ԵԿՄ անդամ է, նշեց, թե ինքը համաձայն է Մ. Գրիգորյանի գնահատականի հետ:

«Ես շատ լավ եմ ճանաչում Մանվել Գրիգորյանին, ինքը շատ ազնիվ է դա ասել, անկեղծ: Կիսում եմ նրա մատեցումը: Ս. Սարգսյանը, այո՛, բոլշևիկ է, որովհետև չի ուզում, որ իր թերությունների մասին խոսեն, ուզում է իրեն գովեն, ծափ տան, կողմ քվեարկեն»,- ասաց նա՝ նկատի ունենալով նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե իրենց աշխատանքի վրա քաղաքական ուժերը «ցեխ են շպրտում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728