Բաժիններ՝

Յանուկովիչը նոր վարչապետի թեկնածությունը խորհրդարանին կներկայացնի այս շաբաթ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս շաբաթ Գերագույն ռադային ներկայացնելու է վարչապետի թեկնածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը:

Նա ընդգծել է, որ նախորդ շաբաթ զրուցել է նախագահի հետ, և կարծում է, որ նա նոր վարչապետի թեկնածությունը կներկայացնի այս շաբաթ, որպեսզի Գերագույն ռադան դիտարկի այդ հարցը: Ռիբակի խոսքերով՝ հանդիպման ժամանակ նախագահը կոնկրետ ազգանուններ չի տվել:

Ռիբակը չի բացառել, որ այսօր նույնպես կարող է հանդիպել Յանուկովիչի հետ՝ հավելելով, որ նոր վարչապետի հարցը կլուծվի առաջիկա օրերին: Ռիբակը մանրամասնել է, որ նոր վարչապետը կարող է լինել ինչպես Ռեգիոնների կուսակցության, այնպես էլ ընդդիմության շարքերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս