Բաժիններ՝

«ԿԱՄՔ» շարժման պատասխանը Սերժ Սարգսյանին

«ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանն այսօր անդրադարձել է փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշ արտահայտությունների, որոնք վերաբերում էին «Նաիրիտ» գործարանին ու դրա ճակատագրին: Մասնավորապես, Ս.Սարգսյանը նշել էր, թե՝ «եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա մենք, անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանակությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցումը, գոնե նախագծահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում հին «Նաիրիտի» գործարկում»:
Ըստ Ա.Ավետիսյանի՝ եթե «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման կողմից կազմակերպված ինքնաբուխ ցույցը որոշ լրատվամիջոցների և կառավարության աշխատակազմի հետ միասին փորձ է արվում ներկայացնել հանրությանը սադրանք, ապա հարկ է պատասխանել մի քանի հարցադրումների՝

«Ինչպե՞ս կարող եք բացատրել 15 ամսվա կուտակված աշխատակիցների աշխատավարրձերը:

Ինչպե՞ս կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ 2010 թվականից աշխատակիցները որևիցե պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել ձեր կողմից այդ խնդրում և ստիպված են պահանջատեր լինել իրենց աշխատանքի համար:

Ինչպե՞ս կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ աշխատակիցների նկատմամբ իրականացվում է աշխատանքային օրենսգրքի խախտումներ` 198 հոդվածի 1-ին մասով:

Կարդացեք նաև

Ինչպե՞ս կարող եք ներկայացնել հանրությանը «Շանսի-Նաիրիտի» խնդիրը, որն աշխատում է սկսած 2010թ.-ից և, ըստ Իոսիֆ Իսայանի տվյալների, այն 2013 թ.-ին 40 միլիոն դոլարի արտադրանք է ստացել, իսկ հորինված «Նաիրիտ 2»-ը նույնպես պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն է, որը ստանում է հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժինը, որը կազմում է 16 մլն ԱՄՆ դոլար, և այդ գումարները հերիք էին, որպեսզի վճարվեր աշխատակիցների ուշացված աշխատավարձերը:

Իսկ եթե այս ցույցը դուք համարում եք սադրանք, ապա ես համարում եմ օգնություն մեր քաղաքացիներին, ում անորոշության մեջ եք գցել այսքան ժամանակ:

Հարցերս շատ են, օրինակ՝ ինչպե՞ս եք հաջողացրել մեր պետությունը արդեն 4.5 մլրդ դոլարի պարտքի տակ գցել, կամ ո՞ւր կորավ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 500 մլն դոլարը:

Ինչո՞ւ եք մեր երկիրը գրավի տակ դնում` թողարկելով 2013թ. 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր:

Իսկ եթե կարծում եք, որ հետագայում կարող եք պարծենալ, որ գործարան եք կառուցել, ինչպես դուք նշեցիք՝ «հնարավորության դեպքում», ապա այդ հնարավորությունը միայն կախված է «Ռոսնեֆտ» և «Pirelli» ընկերությունների ցանկությունից:

Անկախ ամեն ինչից՝ եթե դուք խոսում եք այս խնդրից, նշանակում է՝ այս ցույցն ունեցավ իր արդյունավետությունը, ինչի մասին կարող էիք խոսել դեռ վաղուց»,- նշում է Ա.Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս