Բաժիններ՝

Իտալիան վերջին մեկ տարում ստացավ իր երրորդ վարչապետին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 39-ամյա Մատեո Ռենցոյին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն: Դա տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ այն բանից հետո, ինչ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հրաժարական տվեց:

Նախօրեին Ռենցին ելույթ էր ունեցել կուսակցության ղեկավարության նիստում և հայտարարել էր նոր կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որն ունակ կլինի բարեփոխումներ անել հանուն երկրի բարօրության: Կողմ էր քվեարկել Իտալիայի առաջատար կուսակցության 136 ներկայացուցիչ, դեմ՝ ընդամենը 16-ը:

Երդում տալուց հետո Ռենցին կդառնա վերջին մեկ տարում Իտալիայի արդեն երրորդ վարչապետը, ով նշանակվել է այդ պաշտոնում, և ոչ թե դրան հասել է համընդհանուր ազգային ընտրությունների ճանապարհով:

Ռենցին կդառնա ամենաերիտասարդ վարչապետը: 2009 թվականից նա հանդիսանում է Ֆլորենցիայի քաղաքապետ: 2013 թվականի դեկտեմբերին նա ընտրվել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս