Բաժիններ՝

Նոր մանրամասներ` «Երևան Սիթի»-ում տեղի ունեցած կողոպուտից

Փետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:

Վնասի չափը պարզվում է:

Հարուցվել է քրեական գործ ՀՀքրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս