ԿԲ Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար. Մաքսայինը չի հայտարարագրի արտահանվող գումարը
Ներկայումս Հայաստանի սահմանը հատելիս 5 մլն ՀՀ դրամ կամ 15 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարը ենթակա է հայտարարագրման, մինչդեռ Մաքսային միության անդամ դառնալուց հետո ՄՄ տարածքում սա չի գործելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար, Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Ազատյանը: Ըստ նրա՝ ԵՄ շատ երկրներում հայտարարագրման պրակտիկան կիրառվում է, իսկ ՄՄ սահմաններում հայտարարագրումները վերանում են: Սակայն, Դ.Ազատյանը նշեց, որ ՄՄ ստուգող մարմինները պետք է իրավասություն ունենան կասեցնել և, անկախ գումարի չափից, փաստաթղթերի ստուգումներ իրականացնել: