Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթին մասնակցել են 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի պատվիրակները: «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում 28 թիմեր մասնակցել են արգելագոտու հաղթահարման, կրոսավազքի, պտտաձողի վրա ձգումների, զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության մրցույթների: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը գրավել է առաջին հորիզոնականը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրավել են Ռուսաստանը ներկայացնող 2 թիմերը:

Ըստ հաղորդագրության ՝վարժարանի սաները Հայաստան են վերադարձել փետրվարի 23-ին: Իսկ այսօր` փետրվարի 24-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր տողան, որի ընթացքում հավաքական թիմի անդամները վարժարանի հրամանատարության կողմից արժանացել են խրախուսանքների` կարճատև արձակուրդների:

Տեսանյութեր

Լրահոս