
Եվրահանձնաժողովը օրինական է ճանաչել Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը օրինական է ճանաչել Ուկրաինայի նախագահի պաշտոնից Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ում Յանուկովիչին ճանաչո՞ւմ են Ուկրաինայի նախագահ հարցին՝ Բային հայտարարել է, որ իրենք հարգում են Ուկրաինայի խորհրդարանի ընդունած որոշումները: Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովը հարգում է նաև այն ընթացակարգը, որի արդյունքում Ուկրաինայի ժամանակավոր նախագահ է նշանակվել ընդդիմադիր Ալեքսանդր Տուրչինովը: