Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ:

Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր:

Տաղանդաշատ գիտնականն ուներ նաև փիլիսոփայի, գրողի և գեղանկարչի առանձնահատուկ շնորհներ, որոնք դրսևորվեցին նրա գիտահանրամատչելի էսսեներում և գունեղ կտավներում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»:

ՀՀ Նախագահի աշխատակազմ          

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728