Բաժիններ՝

Միասնական արժույթի մասին խոսակցություններ չկա՞ն

Մաքսային միության սահմաններում միասնական արժույթի անցնելու խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան: Այսօր հրավիրված ասուլիսում հավաստիացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանը:

Ըստ նրա՝ քանի որ երկրները պատրաստակամություն են հայտնում միասնական տարածք ստեղծել, ապա արժութային քաղաքականությունը ևս պետք է համաձայնեցված տեսք ունենա, և նախատեսվում է արժութային օրենսդրությունը հարմոնիզացնել:

Ա.Ստեփանյանի խոսքով՝ ՄՄ տարածքում արժութային քաղաքականությունների ազատականացում է լինելու, ժամանակի ընթացքում սահմանափակումները պետք է վերացվեն, սակայն ՀՀ-ում դեռ 1990-ականներից չեն գործում նման սահմանափակումներ, և մեր երկիրը շահեկան վիճակում է: Ա.Ստեփանյանը նշեց, որ Կենտրոնական բանկերի անկախությունը պաշտպանվելու է՝ որպես քաղաքականության իրականացնողներ, մասնավորապես՝ ՌԴ ԿԲ-ն նույնպես անցնելու է գնաճային նպատակադրման քաղաքականության: «Մեր կյանքում դրամավարկային քաղաքականության հարմոնիզացիայի որևէ խնդիր ՀՀ-ն չունի»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս