«Գալուստ Սահակյան. Վախկոտ իշխանություններն արժանանում են Ուկրաինայի դեպքերին». medialab.am

«Մեդիալաբը» զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

– Պարոն Սահակյան, այսօր, երբ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը՝ նշելով, որ իշխանություններն Ուկրաինայում զենք են ուղղում խաղաղ բնակչության դեմ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհարմար իրավիճակում հայտնվեց: Փորձելով շտկել իրավիճակը՝ ԱԺ նախագահն առաջարկեց ընդհանրապես հարգել բոլոր զոհերիկ հիշատակը, կապ չունի, թե մարդիկ որտեղ են զոհվել: Սա խոսո՞ւմ է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները վախենում են ուկրաինական դեպքերից: Ինչո՞ւ է խորհրդարանական մեծամասնությունը խուսափում հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը:

– Ամբողջ խմբակցությունը ոտքի կանգնեց, հարգեց զոհերի հիշատակը: Բայց մեր խմբակցության տեսակետն ամբողջացրեց Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհը Ցեղասպանությունից չի խոսում, չի խոսում Ղարաբաղի կամ Սումգայիթի, առավել ևս Սիրիայի դեպքերից, երբ մեր հայերի զոհողութամբ իրավիճակներ են լինում: Որևէ մեկը չհիշեց այդ դեպքերը, բայց որվհետև առաջիկայում խնդիր ունի կեղծ ընդդիմությունը, բնականաբար փոձում է կրակի վրա բենզին լցնել: Ես խորհուրդ եմ տալիս, որ նման դեպքերում անհրաժեշտ է կրակի վրա ջուր լցնել: Դա շարքային պոպուլիզմ էր և անհարգալից վիճակ հենց ուկրաինական զոհերի նկատմամբ, քանի որ շահարկել մի ժողովրդի զոհողությունները՝ քո սեփական նեղ քաղաքական խնդիրները լուծելու համար, դա կարծում եմ՝ Հանրապետականից շատ հեռու կանգնած մոտեցում է:

– Ուզում եք ասել՝ Հայաստանի իշխանություններին չե՞ն վախեցնում կամ անհանգստացնում ուկրաինական դեպքերը:

– Այն իշխանությունները, որոնք վախկոտ են, արժանանում են Ուկրաինայի դեպքերին: Մեր իշխանությունները վճռական են և երբեք չեն վախենում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս