ԵՄ-ն Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագիր կնքելուն պատրաստ կլինի ընտրություններից հետո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը պատրաստ կլինի Ուկրաինայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրրությունների արդյունքներում ուկրաինական նոր ղեկավարության ձևավորումից հետո:
Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Օլիվիե Բաին. «Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ սեղանին: Մենք պատրաստ ենք ստորագրել այն, հենց որ Ուկրաինան պատրաստ կլինի դրան: Դա ինքնիշխան ընտրություն է, որը պետք է կատարեն ուկրաինացիները:
Մենք դա կքննարկենք ուկրաինական նոր իշխանությունների հետ: Դա չի նշանակում, թե մեզ համար ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն: Սակայն մենք ցանկանում ենք, որ ընտրություններից հետո լինի նոր կառավարություն, ով մեզ հետ կքննարկեր դա, որպեսզի համոզվենք, որ դա լիովին ինքնիշխան ընտրություն է»:
Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա մայիսի 25-ին, իսկ ընտրական կամպանիան մեկնարկում է վաղը: