
Կիևում դիպուկահարները գործել են ՌԴ ԳՀՎ-ի նախկին աշխատակցի ծրագրով. պատգամավոր

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Կիևում դիպուկահարների դերում հանդես են եկել ներքին զորքերի հատուկ գործողության ստորաբաժանումների ու «Օմեգա» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները, իսկ հատուկ գործողության պատրաստման հարցում նրանց օգնել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության պետի նախկին առաջին տեղակալը:
Այս մասին հայտարարել է պատգամավոր Գենադի Մոսկալը, ով ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Դրանցում հատուկ օպերացիաները անվանված են որպես «Բումերանգ» ու «Ալիք»: Մոսկալն ընդգծել է, որ որոշել է հրապարակել այդ պլաններ միայն մի մասը: Նա հավելել է, որ ներքին զորքերի տվյալ ժամանակվա նախարար Զախարչենկոն զենք կիրառելու հրամանը տվել է ՆԳՆ-ի «Սոկոլի» հատուկջոկատայիններին:
Պատգամավորի խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունները որոշել են մասնագետ ներգրավել Ռուսաստանից, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարն օդաչու է, իսկ ներքին գործերի նախարարը՝ Սոցիալիստական ունեցվածքի յուրացման դեմ պայքարի բաժնի աշխատակից: