
Մոսկվայի ոստիկանությունը Զամոսկվորեցկի դատարանի մոտ ձերբակալել է մոտ 200 մարդու

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի ոստիկանությունը հաշվետվություն է ներկայացրել Զամոսկվորեցկի շրջանային դատարանի մոտ ձերբակալվածների և ոստիկանական բաժանմունք բերվածների մասին, ըստ որի՝ դատարանի մոտ ձերբակալվել է 200 մարդ: Այս մասին հայտնել է Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ մարդկանց ձերբակալել են հասարակական կարգը խախտելու փորձերի համար: Այլ տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 230 մարդ: Ձերբակալվածների թվում են հայտնվել նաև Ալեքսեյ Նավալնին, Նադեժդա Տոլոկոնիկովան, Մարիա Ալյոխինան ու Պյոտր Վերզիլովը:
Նշվում է, որ ձերբակալվածներին ավելի ուշ ազատ են արձակել նախազգուշացումից կամ 500 ռուբլով տուգանելուց հետո: Զամոսկվորեցկի դատարանը հրապարակել է «Բալոտնայա» հրապարակի գործով ամբաստանյալների դատավճիռը:
Նրանցից 7-ին դատապարտել են 2.5-4 տարի ազատազրկման, իսկ 8-րդ ամբաստանյալ Ալեքսանդր Նաումովին (Դուխանին)՝ 3 տարի և 3 ամիս ազատազրկման: Դատարանը նրանց բոլորին մեղավոր է ճանաչել 2012 թվականի մայիսի 6-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ: