Ադրբեջանը կարող է Մեծ Բրիտանիայից գնել Eurofighter Typhoon տիպի կործանիչներ

Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանը կարող է Մեծ Բրիտանիայից գնել Eurofighter Typhoon տիպի կործանիչներ: Նախորդ տարի Մեծ Բրիտանիան Պարսից ծոցի երկրներին այդ կործանիչների վաճառքի ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Այդ կործանիչները համարվում են ամենաժամանակից ու ամենահզոր կործանիչներից մեկն աշխարհում: Մեծ Բրիտանիան 2 միլիարդ դոլարով 72 կործանիչ արտահանել է Սաուդյան Արաբիա: Սակայն ԱՄԷ-ի հետ պայմանագիրն անսպասելիորեն խզվել է:

Typhoon կործանիչներ արտադրող BAE Systems ընկերությունը ներկայումս  գործարքներ է կնքում Քուվեյթի, Կատարի ու հնարավոր է Ադրբեջանի հետ այդ երկրներին չորրորդ սերնդի իր բազմանշանակ կործանիչների վաճառքի շուրջ:

Ադրբեջանական մամուլը շտապել է ընդգծել, որ եթե Ադրբեջանը գնի Typhoon տիպի կործանիչներ, ապա դրանք կդառնան առաջինը հետխորհրդային տիրույթում: Ներկայումս Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համալրված են ռուսական «ՄիԳ» և «Սու» կործանիչներով:

eurofighter_2771032b

Տեսանյութեր

Լրահոս