«Կուտակային» խորամանկություն . Գործատուները` անորոշության մեջ են, հաշվապահները` փակուղու առաջ. medialab.am
medialab.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի գործատուներն ու աուդիտորները շարունակում են անորոշության մեջ գտնվել` վճարե՞լ պարտադիր կուտակային վճարները, թե՞ ոչ:
«Մենք հայտնվել ենք այն վիճակում, որ ճար չունենք: Ինքնաշխատ տարբերակով ավտոմատ համակարգը տանում է այդ գումարը »,- «Մեդիալաբին» ասում է կազմակերպություններից մեկի հաշվապահը, ով նախընտրեց անանուն մնալ:
Հաշվապահը նշում է, որ էլեկտրոնային հաշվետվությունը հնարավոր չի ուղարկել` առանց տվյալ դաշտը լրացնելու:
«Քաղաքացու` պարտադիր կուտակայինի մասնակից լինելու դեպքում, էլեկտրոնային համակարգը հաշվում է եւ եկամտային հարկը եւ կուտակայյին վճարը տվյալ ֆիքսված աշխատավարձից, մենք ոչինչ չենք կարող անել»,- նշում է նա:
Քաղաքացուց գանձված պարտադիր կուտակային վճարը գործատուն պարտավոր է փոխանցել ֆինանսների նախարարությունում բացված հատուկ գանձապետական հաշվին, որը այսպես ասած, կամուրջ հաշիվ է:
Տեղեկացնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի որպես կենսաթոշակ:
Սակայն, ներդրված նոր համակարգը բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը փետրվարի 18-ին հիշեցրել էր գործատուներին, որ նրանք որպես հարկային գործակալ, կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն ունեն: Նախարարությունը նաեւ նշել էր վերջնաժամկետը` փետրվարի 19-ը։
Իրավաբան Արա Ղազարյանը ֆինանսների նախարարության այս հիշեցումը ուղղակի ճնշում է համարում գործատուների վրա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: