Բաժիններ՝

Հանցագործությունների թիվն աճել է

karabakh-open.info-ն գրում է. 2013 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 446 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 53 դեպքով, որից բացահայտվել են 398-ը, չբացահայտված են մնացել 24-ը, քննության փուլում են գտնվում 24 հանցագործություն: Այս մասին օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։

Նրա փոխանցմամբ՝ տարվա ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 95,7 %-ը։

Ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի` գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 7 դեպք, ծանր հանցագործությունների՝ 61 դեպք, միջին ծանրության հանցագործությունների՝ 193 դեպք, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների՝ 185 դեպք։

Տարվա ընթացքում հանցագործության դեպքերի նվազում է արձանագրվել Մարտակերտի շրջանում` 22 դեպքով, Հադրութի շրջանում` 2 դեպքով: Աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում՝ 19 դեպքով, Ասկերանի շրջանում` 17 դեպքով, Մարտունու շրջանում՝ 18 դեպքով, Շուշիի շրջանում` 6 դեպքով, Շահումյանի շրջանում՝ 14 դեպքով, Քաշաթաղի շրջանում՝ 3 դեպքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս