Բաժիններ՝

Եվրամիության երկրներն իրենց հրապարակային աջակցությունն են հայտնում Ուկրաինային. Էշթոն

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաղորդել է, որ Եվրոպան պատրաստ է աջակցել Ուկրաինային, հաղորդում է УНИАН  գործակալությունը: Էշթոնի խոսքով` «անհրաժեշտ ռեսուրսների տրամադրումը հնարավորություն կտա կատարել նախանշված ծրագրերը»:

«Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային, եւ մյուս երկրներին եւս ազդակ տալ, որ ձեր երկիրը ոչ միայն լուծում է անցյալի խնդիրները, այլեւ առաջ է նայում»,-ասել է նա:

Էշթոնը նաեւ ծաղիկներ է դրել ողբերգական իրադարձությունների վայրում` ի հիշատակ զոհերի: «Ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հասնի նրան, ինչի ցանկանում է, իսկ  մենք կաջակցենք  եւ կօժանդակենք ցանկացած միջոցով»,-ասել է ԵՄ պաշտոնյան:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս