Բաժիններ՝

Ոստիկանությունը պարզել է Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 հնդիկ վիրավորների ինքնությունը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` պարզվել է, որ ժամը 20:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի կողմից դեպի Դավիթ Անհաղթ փողոց տանող Լամբադա կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Մկրտիչ Մատանյանի վարած ГАЗ З110 մակնիշի 34 PԼ 439 համարանիշի և 46-ամյա Էդիկ Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 35 ՍV 458 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel Astra-ի ուղևորներ Հնդկաստանի քաղաքացիներ 20-ամյա Բենջամեին-Ռայմոն Սինղդեվը, 23-ամյա Ջենիֆեր Սինղդեվը, 23-ամյա Կլրիմպուի Մոլսումը և 20-ամյա Բրայեն Ռաֆաելիբոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ըստ տեղեկությունների` վիրավոր հնդիկները բոլորը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս